Քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է ուղիներ փնտրել Հայաստանի եւ Ադրբեջանի շահերի համատեղման համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ շնորհիվ Ռուսաստանի միջնորդական ջանքերի դադարեցվել է արյունահեղությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի, տնտեսական կապերի ապաարգելափակման մասին:
«Մարդասիրական արձագանքման կենտրոն է ստեղծվել, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին եւ Հայաստանին՝ բնակչության նորմալ կենսագործունեության համար:
Իրական նախադրյալներ են ստեղծվում երկու ժողովուրդների միջեւ երկխոսությունը հարթելու համար: Դա միակ հնարավոր ուղին է տարաձայնությունները հաղթահարելու համար: Օրակարգում պետք է լինի գործարարների, գիտնականների, լրագրողների շփումների ավելացումը: Այդ ամենը հնարավոր է պետությունների առաջնորդների քաղաքական կամքի առկայության դեպքում»,-ասել է Զախարովան:





























