Երկու ամերիկյան ռմբակոծիչներ Միացյալ Նահանգներից թռել եւ անցել են Մերձավոր Արեւելքի մի մասի վրայով՝ ըստ ԱՄՆ պաշտոնյաների, ուղիղ կանխարգելիչ ազդանշան ուղարկելով Իրանին:

Երկու B-52H Stratofortress ռմբակոծիչների թռիչքը տարածաշրջանի վրայով, երկրորդ նման առաքելությունն է մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում եւ նպատակ ուներ ընդգծելու Ամերիկայի անփոփոխ նվիրվածությունը Մերձավոր Արեւելքին, նույնիսկ այն դեպքում, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հազարավոր զինվորներ էր դուրս բերում Իրաքից եւ Աֆղանստանից:

«Աշխարհի կեսի վրայով ռազմավարական ռմբակոծիչների անվայրէջք թռչելու եւ բազմաթիվ տարածաշրջանային գործընկերների հետ ինտեգրվելու ունակությունը ցույց է տալիս մեր սերտ աշխատանքային կապը եւ մեր ընդհանուր նվիրվածությունը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը»,- ասել է ԱՄՆ-ի գլխավոր ներկայացուցիչ, Մերձավոր Արեւելքի հարցերով հրամանատար, գեներալ Ֆրենկ Մաքքենզը: