YouTube-ը հնարավորություն կունենա սահմանափակել ալկոհոլի եւ մոլախաղերի գովազդի ցուցադրումը, հաղորդում է IXBT-ը:
Google Ad Settings-ի (գովազդային նախասիրությունների կարգավորում) էջում շուտով ներքեւում կհայտնվի նոր հնարավորություն, որը թույլ կտա YouTube-ում ընտրել որոշակի կարգի գովազդների քանակի կրճատում: Այս կարգերի թվում են ալկոհոլային խմիչքների եւ մոլախաղերի գովազդները։ Կարգավորումը կարող է չեղարկվել ցանկացած պահի:
ԱՄՆ-ում օգտվողներն առաջինը կունենան YouTube-ում գովազդի որոշակի տեսակների սահմանափակման այս հնարավորությունը: 2021-ի սկզբին սպասվում է միջազգային մեկնարկ:





























