Իրանը եւ Թուրքիան ընդգծել են անվտանգության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ակտիվացման անհրաժեշտությունը: Իրանի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆագարին բանակցություններ է վարել թուրք գործընկեր Մուխթերեմ Ինսեի հետ, փոխանցում է Mehr-ը:

Զոլֆգարին ողջունել է Թուրքիայի կառավարության դրական դիրքորոշումըդ իրանցի ականավոր միջուկային գիտնական դոկտոր Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հարցում: «Ցավոք, այսօր տարածաշրջանում առկա բոլոր վտանգների եւ խնդիրների հիմնական պատճառը գալիս է Միացյալ Նահանգների եւ սիոնիստական ​​ռեժիմի չարամիտ գործողություններից»,- հավելել է նա:

Զոլֆագարին թուրքական կողմին կոչ է արել կենտրոնանալ զենքի մաքսանենգների դեմ պայքարի վրա:

Մուխերեմ Ինսեն, իր հերթին, հայտարարել է, որ Իրանի եւ Թուրքիայի միջեւ անվտանգության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ակտիվացումը կարագացնի տեղեկատվության փոխանակումը համագործակցության այլ ոլորտներում: