Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչները հերքում են Google ընկերության Gmail ծառայության վրա կատարված հարձակումներին պետության մասնակցության մասին մեղադրանքները։ Նշենք, որ հաքերները հասանելիություն են ստացել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, չինացի ընդդիմադիրների եւ Ասիայի մի շարք երկրների կառավարությունների աշխատակիցների հաշիվներում։
Չինաստանի ԱԳՆ-ում կառավարության հասցեին հնչած մեղադրանքներն անընդունելի են համարել։ Google-ում հայտնել են, որ ծրագրավորողների հարձակումները նախաձեռնել են Շանդուն նահանգի Ցզինան քաղաքում։ Փորձագետները նշում են, որ առանց չինական իշխանությունների աջակցության հարձակումներ անհնարին կլինեին։




























