«Լուսավոր Հայաստանն» արտահերթ ընտրությունների հարցով քաղաքական կոնսուլտացիայի հրավեր չի ստացել իշխանությունից: Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ եթե խոսքը Ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո նոր ընտրությունների անցկացման մասին է, ապա, բնականաբար, պետք է քննարկումներ անցկացնել: «Եթե Ընտրական օրենսգիրը մնա, ինչպես որ կա, ապա մենք կարող ենք արտահերթ ընտրությունները կազմակերպել վաղը: Սակայն եթե փոխենք այն, ապա կարող ենք արտահերթ ընտրություններ անցկացնել միայն կես տարուց: Դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից մեկն է»,-հավելեց Մարուքյանը:




























