Անկարան ԵՄ առաջնորդների մոտեցումները համարում է «կողմնակալ եւ անօրինական» ու կոչ է անում գործել որպես «ազնիվ միջնորդ»:
ԵՄ առաջնորդները պայմանավորվել էին թուրք քաղաքացիների դեմ պատժամիջոցներ սահմանել Հունաստանի եւ Կիպրոսի ափերին Թուրքիայի սադրանքների պատճառով՝ մինչեւ մարտ հետաձգելով ցանկացած ավելի խիստ քայլ:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արեւելյան Միջերկրական ծովի բոլոր երկրների հետ համաժողովը տարածաշրջանում ծովային խնդիրների լուծման հնարավորություն է՝ հավելելով, որ Անկարան պատրաստ է Հունաստանի հետ առանց նախապայմանների բանակցություններին: Միաժամանակ Անկարան ԵՄ-ին կոչ է արել գործել «սկզբունքայնորեեեն, ռազմավարականորեն եւ ողջամիտ»:





























