«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ԼՂՀ անկախության ճանաչման մասին բանաձեւի նախագիծ է մշակում, սակայն այս պահին նպատակահարմար չեմ համարում դրա իրագործումը: Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ այդ հարցի հետ կապված կան որոշակի հանգամանքներ, որոնք ենթադրում են պետական գաղտնիքի առկայություն: «Մենք արդեն սկսել ենք տվյալ գործընթացը, սակայն այժմ իրագործելն աննպատակարմար է: Եթե քաղաքական միավորը պատասխանատում միավոր է համարվում, պատասխանատվություն է կրում, ապա այն չի կարող քայլեր ձեռնարկել, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել որեւէ մեկի կյանքը կամ որեւէ գործընթաց»,-պարզաբանեց Մարուքյանը:
Նա հավելեց, որ իրենք զբաղվել են տվյալ հարցով մոտ մեկ ամիս, եւ այդ ընթացքում համապատասխան մարմինների հետ որոշակի աշխատանք է տարվել:





























