Թերթը փաստում է, որ «արմատական» ընդդիմության հանրահավաքներին ոչ միայն պարտաճանաչ մասնակցող, այլեւ կազմակերպիչների հետ հարթակ բարձրացող Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը, խախտելով դիվանագիտական էթիկայի բոլոր գրված ու չգրված կանոնները, կոպտորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին. ավելին, հստակ դիրքորոշվել է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում` հօգուտ վերջինի: Թերթի համոզմամբ, եթե Գերմանիայի դեսպանը որեւէ այլ երկրում, ասենք` Ֆրանսիայում, նման վարքագիծ դրսեւորեր, անհապաղ դրան կանդրադառնային ոչ միայն ֆրանսիական լրատվամիջոցներն ու իշխանությունները, այլեւ իր երկրի կառավարությունը: Սակայն, քանի որ Հայաստանի բազմազբաղ արտգործնախարարը եւ նրա գերատեսչությունը անտեղյակ են, կամ անտեղյակ են ձեւանում դեսպանի «գործունեությանը», մենք պարտավորվում ենք ոչ միայն դեսպանատնից, այլեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարարությունից պարզաբանումներ ստանալ, թե ինչքանով է դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը այս հարցում արտահայտում այդ երկրի դիրքորոշումը, եւ արդյոք նրա վարքագիծը համապատասխանում է այդ դասի դիվանագետի վարքագծի կանոններին: