Չնայած նրան, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հերքում են, որ սիրիացի վարձականներն օգտագործվել են ԼՂ-ի վրա հարձակման համար, սակայն 4 սիրիացիներ BBC-ին պատմել են, որ այն բանից հետո, երբ «ծառայության» են անցել Ադրբեջանում, նրանց ուղարկել են առաջնագիծ:
Քաղաքական վերլուծաբան Էդ Բատլերի կայքում ասվում է, որ այս տարվա օգոստոսին Սիրիայում լուրեր են տարածվել այն մասին, որ արտասահմանում լավ վարձատրվող աշխատանք պետք է կատարել:
«Ես ընկեր ունեի, ով ինձ ասաց, որ կարելի է լավ աշխատանք անել՝ պարզապես գտնվելով Ադրբեջանի ռազմական անցակետերում»,-նշել է սիրիացին:
«Նրանք մեզ ասացին, որ մեր առաքելությունը լինելու է սահմանի պահակախումբ լինելը՝ որպես խաղաղապահներ: Առաջարկեցին ամսական 2000 դոլար»,-ասել է մեկ այլ վարձկան:
Սակայն այդ մարդկանց հավաքագրել են պատերազմի համար:
«Ես չէի ակնկալում, որ ողջ կմնամ»,-ասել է վարձկանը:
Սիրիացի գրոհայինների շրջանում զոհերի հստակ թիվը տարբերվում է: «Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի» (SOHR) տվյալների համաձայն՝ վարձկանների շարքերում սպանվածների եւ վիրավորների թիվը հասնում է 500-ի: Սակայն Ալիեւը շարունակում է պնդել, թե վարձկանների չի օգտագործել:
Ռազմական վերլուծաբան Մայքլ Քոֆմանի խոսքով՝ նպատակը ադրբեջանական զորքի կորուստները նվազեցնելն էր:





























