Կալիֆոռնիան կմիանա ԱՄՆ կառավարությանը եւ 11 այլ նահանգների եւ հակամենաշնորհային հայց կներկայացնի Google-ի դեմ շուկայում իր գերակայությունը չարաշահելու համար: Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր դատախազությունը, հաղորդում է AFP-ը:
«Շուկայում Google-ի գերակայությունը սպառողներին եւ փոքր բիզնեսին քիչ ընտրություն է թողնում, երբ խոսքը համացանցում որոնողական համակարգերի մասին է: Օգտագործելով գերակայության համար էքսկլյուզիվ համաձայնագրեր՝ Google-ը ճնշել է մրցակցությունն ու կեղծել գովազդի շուկան»,-ասվում է նահանգի գլխավոր դատախազ Քսավիե Բեքերի հայտարարության մեջ:
Հոկտեմբերին ԱՄՆ արդարադատության նախարարությունը եւ 11 նահանգներ քաղաքացիական գործ են հարուցել ընկերության դեմ որոնողական ֆունկցիաների անօրինական մենաշնորհի փորձի համար:





























