Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում:

«Քննարկվել են միջազգային եւ երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարության իրականացման գործնական խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ: