Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը երկաթուղով մոտ 1200 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ: Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի ԱԻՆ-ը քաղաքացիական բնակչության համար 54 վագոն մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ: Առաքումն կիրականացվի Ռուսաստանի ութ քաղաքներից: Բեռը ներառում է շինանյութեր, էլեկտրակայաններ, հակահրդեհային ավտոցիստեռներ եւ կենցաղային իրեր: Ընդհանուր՝ մոտ 1200 տոննա»,- ասել են մամուլի ծառայությունից:
ԱԻՆ-ում պարզաբանել են, որ օգնությունն ուղարկվում է այդ թվում՝ Մոսկվայից, Տիխորեցկից, Ուլյանովսկից, Իվանովոյից եւ Ուֆայից: Մարդասիրական օգնության տրամադրման աշխատանքները մտել են պլանային փուլ, այս առումով ներգրավված է երկաթուղային տրանսպորտը: Մարդասիրական օգնության առաքումն իրականացվում է ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ կառավարության հանձնարարության։





























