Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղը անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը:

«Ըստ @wargonzo-ի աղբյուրների՝ Հադրութի շրջանի գյուղերից մեկը Ադրբեջանի ԶՈւ գրոհային ջոկատների կողմից, այնուամենայնիվ, հաջողվել է գրավել: Այլ բնակավայրերի համար հենց հիմա մարտեր են ընթանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաեւ, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ռուս խաղաղապահներից պահանջել են լքել Հադրութի շրջանի մարտական գոտին:

«Նրանք իրենց պահանջները հիմնավորել են հետեւյալ կերպ.«Զոհերից խուսափելու համար»: Հետո նրանք փոխանցել են, որ գրոհայինները Խծաբերդը մինչեւ առավոտ վերցնելու առաջադրանք ունեն: Այս մասին Հադրութի ռազմաճակատից հայտնում են wargonzo-ի աղբյուրները»,- նշում է WarGonzo նախագիծը: