Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը վայր է դրել երկրի նավթային արդյունաբերության նախարարի պարտականությունները:

Նախագահի հրամանով, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Իրանի ֆիզիկական կուլտուրայի նախկին նախարար Մուհամմադ ալ-Աբադին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանի խորհրդարանն օրերս դատական օրգաններին էր հանձնել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ գործը, կապված այն փաստի հետ, որ նա իր ձեռքն էր վերցրել նավթի գերատեսչության ղեկավարումը:

Գործը դատարանին հանձնելու օգտին քվեարկել են 165 պատգամավորներ, մեկը դեմ է արտահայտվել, եւս 13-ը` ձեռնպահ:

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հայտարարել էր, թե Իրանի նախագահը չի կարող զբաղեցնել երկրի նավթի նախարարի պաշտոնը:

Առկա օրենսդրությամբ, նախագահն իրավունք ունի երեք ամսվա ընթացքում խորհրդարանին ներկայացնել նախարարների նոր թեկնածուներին: Այդ ընթացքում նա կամ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, կամ ինքն է գլխավորում նախարարությունը: