«Հայաստանը մեծապես շահագրգռված է ԵՄ-ի եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ուժերի հավասարակշռությամբ: Միաժամանակ, Երեւանի եւ Թեհրանի չափազանց լուրջ հարաբերությունների միայն կամրապնդվեն»,-այս մասին Vesti.Az-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսական Մերձավոր Արեւելքի հետազոտությունների ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:
«Ի վերջո, Հայաստանը Հարավային Կովկասում Իրանի ազդեցության պլացդարմերից մեկն է եւ Թեհրանն այս իրավիճակում շատ ակտիվ կլինի»,- ասել է ռուսաստանցի փորձագետը:
Բացի այդ, ըստ նրա, Իրանը տեսնելով, որ իր փորձերը` Ադրբեջանին ստիպել հրաժարվել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ համագործակցությունից, անհաջողության են մատնվում, խաղադրույք է կատարել Հայաստանի վրա:
Փորձագետը նշել է, որ Իրանին զայրացնում է, որ Ադրբեջանում աշխարհիկ իշխանություն է, որը չի ենթարկվում Թեհրանին: «Իրանը փորձում է Ադրբեջանի տարածքում իր ազդեցությունը մեծացնել, այդ թվում նաեւ ադրբեջանական ծագմամբ իրանցիների միջոցով: Սակայն մինչ օրս այդ փորձեն արդյունք չեն տվել: Իրանի համար առանցքային է Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ: Այս հարցում Թեհրանը պատրաստ է գնալ ինչի ասես, այդ թվում Ադրբեջանում ահաբեկչությունների իրականացումը»,- ընդգծել է Սատանովսկին:



























