Թուրքիան ավելի քան երկու տարի անց նոր դեսպան է նշանակել Իսրայելում` ոչ կադրային դիվանագետի նշանակելով այդ պաշտոնում, հայտնում է Al-Monitor-ը` վկայակոչելով աղբյուրները:

Թուրքիայի կառավարությունը, որը Գազայում ճգնաժամի եւ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելո պատրվակով հետ էր կանչել իր դեսպանին 2018 թվականին, մոտ երկու տարի անց կրկին դեսպան է նշանակել: Որոշ աղբյուրներ հայտնում են երկու կողմերի հարաբերությունների ջերմացման եւ դիվանագետների հնարավոր վերադարձի մասին:

Հաղորդվում է, որ այս պաշտոնի համար ընտրվել է Թուրքիայի արտգործնախարարությանն առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ուֆուք Ուլութասը: Ուլութասը եբրայերեն եւ Մերձավոր Արեւելքի քաղաքականություն էր ուսումնասիրում Երուսաղեմի Եբրայական համալսարանում:

Թուրքիան փորձում է բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի եւ Եվրամիության հետ` ծանր տնտեսական ճգնաժամի եւ հնարավոր պատժամիջոցների պատճառով: