Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։

«Փաշինյանը ժողովրդից գաղտնի բավարարեց Ալիևի հերթական պահանջը. Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են։

Նշվում է, որ նրանց վերադարձը հնարավոր է դարձել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման արդյունքում:

Միաժամանակ հաղորդվում է, որ Գուլիևի և Ասկերովի հետ Ադրբեջան են վերադարձել նաև այլ գերիներ: Հայ գերիների վերադարձի մասին ոչ մի տվյալ այս պահին չկա:

Հիշեցնենք, որ դիվերսանտներ Գուլիևն և Ասկերովը ձերբակալվել էին արցախցի երեխայի սպանության  և այլ հանցանքների համար: Դատելով լուսանկարից՝ երկուսն էլ շատ լավ տեսք ունեն, ի տարբերություն Բաքվում ամեն օր կտտանքների ենթարկվող հայ զինվորների»,- գրում է տելեգրամյան ալիքը։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։