Բրիտանական արտաքին հետախուզության MI6 ծառայությունը ինտերնետում «Հրուշակ» հատուկ գործողություն են անցկացրել, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Daily Telegraph-ը:

Գործողության ընթացքում բրիտանացի հաքերները կոտրել են «Ալ-Քաիդայի» ստեղծած քարոզչական կայքը եւ «իսլամի զինվորների համար» ռումբերի բաղադրատոմսերի ձեռնարկները փոխարինել քաղցրավենիքի բաղադրատոմսերով:

67-էջանոց ձեռնարկը, որ կոչվում է «Ինչպես ռումբ պատրաստել», քաշելիս օգտվողը ստանում է «Ամերիկայի լավագույն հրուշակները» գիրքը: