Հայկական Գերգեր գյուղի մոտակայքում գտնվող Պուշկինյան շրջադարձի մոտ հունիսի 5-ին կմեկնարկի ռուսական պոեզիայի 6-րդ հանրապետական տոնը՝ նվիրված ռուսերեն լեզվի միասնական օրվան։
Տոնական միջոցառումը կբացեն Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը եւ այլոք:
Միջոցառմանը կմասնակցի շուրջ 400 հոգի։ Տոնի ավարտին գյուղի հուշակոթող-աղբյուրին ծաղիկներ կդրվեն, NEWS.am-ին հայտնում են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մամուլի ծառայությունից։
Նշենք, որ վերոնշյալ վայրում էր Էրզրում ուղեւորվող Պուշկինը հանդիպել Գրիբոեդովի մարմնով դագաղին։




























