Ուս-ուսի տված շրունակում ենք մեր պայքարը հնուն հայրենիքի փրկության. Նիկոլ Փաշինյանը ժամ առ ժամ կորցնում է առանց այդ էլ գոյություն չունեցող իր իշխանությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, իր տեսաուղերձում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանի կողքը, մեր պայքարի արդյունքում, մնացել է ՔՊ-ի նեղ շրջանակ եւ որոշ սադրիչ խմբեր: Ամենինչ շատ հստակ է. կամ Նիկոլի կողքին են, կամ հայրենիքի: Սակայն իշխանությունը կառչելով իր աթոռից, փորձում է երկիրը տանել դեպի անդունդը եւ վերջնականապես կործխանել մեր պետականությունը: Մենք միասին դա թույլ չենք տալու:

Սիրելի հայրենակից, այսօր հայ մարդը հաղթահարելով իր ցավը, իր ողբերգությունը, իր կսկծին ու անձնական պարտությունը, դուրս է եկել պայքարի հանուն հայրենիքի, հանուն իր երկրի ապագայի:

«Հայրենիքի փրկության շարժման» անունից մեկ անգամ եւս հաստատում եմ մեր վճռականությունը եւ մեր պայմնավորվածության համաձայն հայտարարում, որ մենք շարունակելու նք բողոքի զանգվածային անհնազանդության միջոցառումներն այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը մնում է Հայաստանի վարչապետի պաշտոնին: Մեր միջոցառումները շարունակվում են եւ ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին նոր ուժով միանալ «Հայրենիքի փրկության շարժման» նխաձեռնած առաջիկա միջոցառումներին:

Այսօր ժամը 17.00-ին կրկին մեկնարկելու է երթ «Սասունցի Դավիթ» կայարանից: Վաղը տեղի է ունենալու կրկին երթ, մեկնարկը՝ Կրկեսի հրապարակից, Գրիգոր Լուսավորիչ փողոցից: Հինգշաբթի օրը կրկին տեղի է ունենալու երթ, մեկնարկը կրկին 17.00-ին, Հալաբյան փողոցից, Թումո կենտրոնի դիմացից: Երթերը շարժվելու են դեպի կենտրոն:

Իսկ շաբաթ օրը տեղի է ունենալու հանրահավաք , 15.00-ին Ազատության հրպրակումմ որին հաջորդելու է երթ:

Այս բողոքի ակցիաները, երթերը, նոր ուժ են տալիս մեր պայքարին, օրեցօր ընդլայնվում են մեր շարքերը: Սա անհրաժեշտ է մերչ վերջնական հաղթանակի համար: Մենք ամեն օր ավելի մանրամասն կհրապաակենք հաջորդ օրվա մեր ծրագրերը:

Կրկին կոչ եմ անում մեր հայրենակիցներին ոտքի կանգնել, հեռացնել այս իշխանությանը, որպեսզի հնարավորություն լինի միասին, համատեղ ուժերով մեջք-մեջքի տված կառուցել մեր երազանքի հայրենիքը»: