Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործոով դատական նիստը կրկին հետաձգվել է:
Նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Այն նշանակվել է դեկտեմբերի 22-ին ժամը 13-ին:
Հիշեցնենք, որ նախորդ նիստերը հետաձգվել էին համանման պատճառներով: Դատավարությունն ընդհատվել է պատերազմի սկզբից, քանի որ ամբաստանյալները, որոնք ղարաբաղյան առաջին պատերազմի հայտնի մասնակիցներ են, չէին կարող անտարբեր մնալ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ եւ նույնպես մեկնել էին մարտական գործողությունների գոտի:




























