Լուրեր են շրջանառվում, որ Թուրքիան կարող է պատասխան հարված հասցնել Միացյալ Նահանգներին` պահանջելով լքել Ինջիրլիք ավիաբազան վերջին շրջանում իր պաշտպանական արդյունաբերության դեմ սահմանված պատժամիջոցների համար, գրում է Ahval-ը:

Լրագրող Զուիֆիկար Դողանի խոսքով` այս տարբերակը որպես պատասխան քայլ է առաջարկվում: Նախоրեին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Turkish Defense Industries-ի (SSB) նախագահի եւ աշխատակիցների դեմ` Անկարայի կողմից ռուսական S-400 համակարգերի ձեռք բերման կապակցությամբ:

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել էր որոշումը` հայտարարելով, որ մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել իր հայեցողությամբ:

Ինջիրլիք ավիաբազան տասնամյակներ շարունակ համատեղ շահագործվում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից եւ կարևոր հենակետ է ԱՄՆ օպերացիաների համար Իրաքում եւ Սիրիայում: