Այսպես միասնական մենք պետք է հեռացնենք այս իշխանություններին եւ նույն միասնականությամբ կառուցենք մեր երկիրը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում «Արժանապատվության երթին» հաջորդաց փոքր հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Քանի դեռ այդ ազգադավը գտնվում է վարչապետի պաշտոնում, մեր ժողովրդի ու պետականության մեջքը ուղղել հնարավոր չէ: Նիկոլին հեռացնելուց հետո մենք բոլորս միասին Ավստրալիայից մինչեւ Մոսկվա, Թեհրանից մինչեւ Լոս Անջելես, բոլորը միասին պետք է համախմբենք մեր ժողովրդի ներուժը, որ լուծենք մեր առջեւ ծառացած խնդիրները: Հայ ժողովուրդը, հայ զինվորը, հայ սպան այս պատերազմում չեն պարտվել: Պարտվել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, նրն պետք է հեռացնենք ու շարժվենք առաջ»,-ասաց նա:

Սաղաթելյանը շարունակեց. «Մեզ անընդհատ հարցնում են, թե այս պայքարի վերջն ինչ է լինելու, ինչքան է շարունակվելու, կոչ են անում հենց հիմա կոնկրետ գործողություններով հեռացնենք այս իշխանություններին: Ես շարժման անունից ձեզ խոստանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված օրեր: Եթե Նիկոլը ինքնակամ շատ արագ չհեռանա, ապա մենք  պաշտոնը կհեռացնենք իրենից: Առաջիկայում մենք յուրաքանչյուր օր մենք իրականացնելու ենք բողոքի անհնազանդության զանգվածային գործողություններմ եը հասնելու ենք մեր նպատակին»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանն ու հվելեց. «Նոր տարին առանց Նիկոլի»: