Ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին, ներառյալ՝ Amazon-ին, Apple-ին, Facebook-ին ու Google-ին սպառնում է տուգանք դրանց տարեկան շրջանառության մինչեւ 10 տոկոսի չափով, եւ դրանք կարող են անգամ ստիպած լինել դադարել աշխատանքը՝ ԵՄ կանոնների նախագծի համաձայն, որոնք ուղղված են դրանց լիազորությունների սահմանափակմանը, հաղորդում է Reuters-ը:
Այդ կանոններն իրենցից ներկայացնում են ԵՄ կողմից ավելի քան լուրջ փորձ հնազանդեցնել տեխնոլոգիական ընկերություններին, որոնք վերահսկում են հսկայական տվյալներ եւ առցանց հարթակներ, որոնց վրա հենվում են հազարավոր ընկերություններ ու միլիոնավոր եվրոպացիաներ իրենց աշխատանքում եւ սոցիալական փոխհարաբերություններում:
Նրանք նաեւ նշում են Եվրահանձնաժողովի հիասթափությունը հակամենաշնորհային հայցերով ընդդեմ տեխնոլոգիական հսկաների, մասնավորապես Google Alphabet-ի, որը, քննադատների խոսքով, չի լուծում խնդիրը:
Ամբողջ աշխարհում կարգավորիչ մարմինները սկսել են ավելի շատ ուշադրություն հատկացնել տեխնոլոգիակական հսկաներին եւ դրանց ղեկավարությանը գաղտնիության եւ ապատեղեկատվության առնչությամբ մի շարք սկանդալներից հետո:
Մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրեթ Վեսթագերը եւ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թյերի Բրենթոնը նույնպես դիտարկում են կանոնները՝ որպես հակամրցակցային գերիշխող ընկերությունների ի հայտ գալու կանխարգելում: Թվային շուկաների մասին օրենքը նախատեսում է տուգանք տարեկան ընդհանուր շրջանառության մինչեւ 10 տոկոսի չափով այսպես կոչված առցանց հակառակորդների համար, որոնք չեն պահպանում նոր կանոնները, ինչպես նաեւ գործունեության դադարեցում ծայրահեղ դեպքում:
Թվային ծառայությունների մասին օրենքն ուղղված է շատ խոշոր առցանց հարթակներին, օրինակ, ավելի քան 45 միլիոն օգտատեր ունեցող: Նրանցից պահանջվում է նաեւ ավելի շատ ջանք գործադրել անօրինական կոնտենտի, իրենց հարթակն անիրավաչափ օգտագործելու, հիմնական իրավունքները խախտելու եւ ընտրությունների ու հանրային առողջության վրա ազդելու նպատակով հարթակները կանխամտածված մանիպուլացնելու դեմ պայքարելու համար:
Ընկերությունները նաեւ պետք է արտացոլեն քաղաքական գովազդի մանրամասներն իրենց հարթակներում եւ պարամետրեր, որոնք օգտագործում են դրանց ալգորիթմերը տեղեկատվությունն առաջարկելու եւ դասակարգելու համար:
Կանոնների նախագիծը պետք է հաստատվի ԵՄ երկրների եւ ԵՄ օրենսդիրների կողմից, որոնցից մի քանիսը պնդում են ավելի կոշտ օրենքներ սահմանել, մինչդեռ մյուսները մտահոգված են չափազանց կարգավորմամբ եւ նորարարությունների վրա ճնշում գործադրելու առնչությամբ:





























