Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարել է, որ չի հավատում, որ Իրանում ինքնաթիռի կործանման պատճառը մարդկային սխալն էր, փոխանցում է CBC-ն:

Հարցազրույցի ընթացքում Շամպանին հարցրել են` արդյո՞ք նա ընդունում է Իրանի բացատրությունը ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Նախարարը բացասական պատասխան տվեց` ընդ որում հրաժարվելով պարզաբանել, թե ինչի կապակցությամբ, իր կարծիքով, պետք է մեղադրանք առաջադրվի:

«Դե, մենք կթողնենք, որպեսզի գործընթացը զարգանա: Ես ասում եմ, որ մենք տեսել ենք, թե ինչպես են հրթիռներ արձակվում ինքնաթիռի ուղղությամբ, եւ դա, կարծում եմ, տարատեսակ հարցեր է առաջացրել»,- ասել է Կանադայի արտաքին գործերի նախարարը:

«Ես կասկածի տակ կդնեմ այն ​​ամենը, ինչ նրանք ասում են, քանի որ ես ոչ մի բանի չեմ հավատում»,- հավելել է Շամպանը` շեշտելով, որ շարունակելու է պատասխանների հասնել Իրանից:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում վթարի էր ենթարկվել Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռը: Ինքնաթիռում գտնվող բոլոր 176 մարդիկ մահացել էին: Ինքնաթիռի ուղեւորները հիմնականում Իրանի եւ Կանադայի քաղաքացիներ էին: