Նախագահ Դոնալդ Թրամփի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը երեքշաբթի ընդհատել էր իր ուղեւորությունը Եվրոպայով` ռուսական կիբերհարձակման պատճառով Վաշինգտոն վերադառնալու համար, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աղբյուրը:
Նշվում է, որ վերադառնալուց հետո Օ'Բրայենը նախատեսել է հանդիպումներ անցկացնել ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տանը տեղի ունեցած այս միջադեպի կապակցությամբ:
Նա հասցրել էր այցելել Իսրայել եւ Ֆրանսիա, սակայն ստիպված էր չեղյալ հայտարարել այցերն Իտալիա, Գերմանիա, Շվեյցարիա եւ Մեծ Բրիտանիա: ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը երեքշաբթի վերադարձել էր Վաշինգտոն:





























