ԱՄՆ-ն չի դիմել Ռուսաստանին՝ կապված ենթադրյալ հաքերային հարձակումների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք որեւէ պաշտոնական դիմում չենք ստացել հաքերային հարձակումների կապակցությամբ: Մենք արդեն սովոր ենք, որ ԱՄՆ-ն եւ արեւմտյան այլ երկրներ պարզապես ԶԼՄ-ներում հայտնում են Ռուսաստանի հասցեին հերթական մեղադրանքների մասին՝ լինեն դա հաքերներ, կամ էլ ինչ-որ սենսացիա Նավալնու երկակի կամ նույնիսկ եռակի թունավորման մասին: Պարզվել է, որ առաջին անգամ նրա կնոջն են թունավորել»,-ասել է նա:
Ավելի վաղ արեւմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը ընդհատել է այցը Եվրոպա՝ ռուսական կիբերհարձակումների պատճառով:





























