LiveJournal-ի օգտվողները հնարավորություն են ստացել իրենց փոսթերում տեղադրել Facebook-ի «Like» կոճակները, նաեւ «+1»-ը, որ վերջերս միացրել է Google-ը: Այդ մասին իր բլոգում հայտնել է SUP ընկերության արտադրանքի զարգացման տնօրեն Իլյա Դրոնովը, հաղորդում է Lenta.ru-ն:

Դրոնովը նշել է, թե քանի որ անվտանգության նկատառումներով LiveJournal-ու գրառումների ստեղծման ժամանակ Java-script-ների օգտագործումն արգելված է, բլոգհոսթինգի ղեկավարությունն օգտվողների համար նոր թեգ է մտցրել «lj-like /»:

Օրինակ, եթե փոսթի հեղինակը ցանկանում է օգտագործել միայն Facebook-ի եւ Google-ի կոճակները, նա տեքստում միացնում է «lj-like buttons=`google, facebook` /» թեգը: