BBC-ի լրագրողները բացահայտել են Մեծ Բրիտանիայի մասնավոր հոգեբուժարաններից մեկում աշխատող մի խումբ սադիստների։

Այսպես, «Համայնապատկեր» ծրագրի թղթակից Ջո Քեյսին կլինիկայի նախկին աշխատակցից տեղեկանալով պացիենտների հանդեպ բժշկական անձնակազմի դաժան վերաբերմունքի մասին՝ այնտեղ աշխատանքի է ընդունվել իբրեւ սանիտար։ Նա կլինիկայում կատարվածը նկարահանել է թաքնված տեսախցիկով։ Մեկ ամիս անց BBC-ն եթեր է հեռարձակել մի նյութ, որն Անգլիայում պայթող ռումբի ազդեցություն է ունեցել։

Ինչպես պարզվել է, քաշել են աուտիզմով եւ այլ հիվանդություններով տառապողների մազերը, խփել նրանց երեսին, ստորացրել եւ ծաղրել են։ Տեսահոլովակում երեւեւմ է, թե ինչպես են 18-ամյա աղջկան քարշ տալիս սենյակ, ստիպում ինչ-որ դեղեր ընդունել, բերանը փակում են ժապավենով եւ թողնում գետնի վրա։ Կադրից դուրս ծիծաղի ձայներ են լսվում։

Կլինիկան, որտեղ կատարվել են այս դեպքերը, պատկանում է Մեծ Բրիտանիայի տարածքում 58 բուժհաստատություններ միավորող ընկերությանը։

Տեսահոլովակը կարելի է դիտել ԱՅՍՏԵՂ։