Ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է: Այս մասին դեկտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակմանը մեծ նախապատրաստական աշխատանքներ են նախորդել, որոնք իրականացվել են ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ:
Զախարովայի խոսքով` Ղարաբաղում խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նախօրեին մանրամասն պատմել է գործընթացի մասին:
«Ռուս խաղաղապահները կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի հետագա անվերապահ իրականացմանը»,- հրամանատարի խոսքերը մեջբերել է Զախարովան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն էր ստորագրվել: Սակայն ոչ ոք համաձայնագրի մասին պաշտոնապես չի հայտարարել:





























