Նիկոլ Փաշինյանն իրականում այսօր Ադրբեջանին 170-ից ավելի նոր գերի է տվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկնարկած «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարեց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այսօր ՀՀ-ում պետք է լիներ մեկ ազգային օրակարգ՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի չունենանք նոր գերիներ. «Ոչ մեկ չի զբաղվում մեր սահմաննների պաշտպանության, անհետ կորածների խնդրով, էդ մարդիկ չգիտեն՝ ինչ անեն։ Էդ մարդիկ աղերսում են, որ իրենց տեղեկատվություն տան, բայց ոչ մեկ դա չի անում»։
Հովհաննիսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իրականցրել է դավաճանական ծրագիր, եւ այս օրերին նա շարունակում է իրականացնել այդ ծրագիրը. «Իսկ դրա նպատակը հետեւյալն է՝ նա քայլ առ քայլ կործանում է Հայաստանը, որպեսզի իրենից հետո թեկուզ ջրհեղեղ, որեւէ մեկը չկարողանա Հայաստանը ոտքի կանգնեցնել, այդ մարդը Հայաստանը ֆեյսբուքի հետ է խառնել, ինքը ապրում, շփվում եւ շնչում է ֆեյսբուքով, բայց, ցավոք, գերիներ վերցնում են Ադրբեջանում եւ ոչ թե ֆեյսբուքում, հետեւաբար, երբ հայհոյում եք ֆեյսբուքում, դրանք ուղղեք ձեր ղեկավարին, որն այսօր իրականում Ադրբեջանին 170-ից ավելի նոր գերի է տվել։ Դու խիղճ, ամոթ ունե՞ս»։
Մանրամասները՝ տեսանյութում։











