Այդ կապի մասին ժամանակին ես հայտարարել եմ հրապարակավ, բոլորը դրա մասին իմացել են, որ կա օպերատիվ կապ, եւ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեի համաձայնություններից հետո․ ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա հարուցվի քրեական գործ եւ ընդդիմության շարքերն անցած նախկին պաշտոնյան գնա ցուցմունք տա կամ ինչի՞ ցուցմունք տա, թող հրապարակային հայտարարություն անի։ Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ 5 միլիարդ դոլարով Արցախը հանձնելու Ադրբեջանի առաջարկի եւ դրա հետ կապված մեղադրանքների վերաբերյալ հարցին։
«ԱԱԾ ղեկավարն առնչվել է դավաճանության փաստի հետ եւ քրեական գործ չի հարուցե՞լ, ձերբակալելու փորձ չի արել դավաճանին, ուրեմն ինքն է դավաճան կամ առնվազն համադավաճան։ Հանցագործության մասին հաղորդում չի՞ տվել ՀՔԾ կամ դատախազություն, կամ անմիջապես հրաժարական չի տվել ասուլիս հրավիրել ու ասել, որ տեղի է ունենում դավաճանությո՞ւն։ Հո ասելով չի՞։ Ես համաձայն եմ, եկեք թափանցիկ քննություն անենք ու տեսնենք, ով է դավաճան եւ ով դավաճան չի։ Կամ ասում են՝ 5 միլիարդ դոլարով Ղարաբաղը եւ հողերը վաճառել է, հետաքննություն արեք։ Ես պատրաստ եմ, իմիջիայլոց, ես ժամանակին այդ առաջարկն արել եմ՝ լիազորագիր տալ, թող գնան ամբողջ աշխարհում ստուգեն՝ արդյո՞ք, իմ եւ իմ ընտանիքի նյութական վիճակը պաշտոնավարման ընթացքում որեւէ կերպ բարելավվե՞լ է, թե՞ ոչ», ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այսինքն՝ Հայաստանում իշխանության ճակատագիրը որոշում է Ադրբեջանի նախագահը՞, արձագանքելով իր հրաժարականը պահանջող ընդդիմության այն դիտարկմանը, թե Իլհամ Ալիեւը պարբերաբար ծաղրի է ենթարկում իրեն եւ այդքանից հետո Փաշինյանը պետք է գնա նրա հետ բանակցությունների։
«Գուցե Ադրբեջանի նախագահը միանգամից ասի, թե ով լինի Հայաստանում վարչապետ։ Միանգամից ասի, որ այ նրա հետ ես կվարեմ արժանապատիվ բանակցություններ։ Գուցե համաձայնեցվա՞ծ է Ադրբեջանի նախագահի հետ, գուցե միասնական թեկնածուն նաեւ Ադրբեջանի՞ հետ միասնական թեկնածու է։ Ընդ որում, ես սա զավեշտական եմ ասում, բայց ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել հանգամանքի վրա, որ երկար ամիսներ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի ընդդիմության ասելիքը ճշգրիտ նույնն է։ Երբեմն ակնհայտ է, որ այսպես փոխանցումներով աշխատում են իրար հետ։ Այս պրոցեսի մեջ կա սպառնալիք պետականությանը։ Մարդիկ դրանով ասում են, որ Ադրբեջանի նախագահի կարծիքը վճռական նշանակություն ունի թե ով լինի Հայաստանում վարչապետ», նշել է Նիկոլ Փաշինյանը։
Բանակցային գործընթացի ողջ ընթացքում Ադրբեանն ասել է, որ Ղարաբաղի կարգաիճակ Ադրբեջանից դուրս չի կարող լինել, բայց բանակցային գործընթացը, միեւնույն է, շարունակվել է, նշել է Նիկոլ Փաշինյանը։
«Եվ էլի ես վերադառնում եմ նույն կետին՝ պետք է կայունացնենք իրավիակը, բոլորս կենտրոնանանք դրա վրա, որ կարողանանք այդ հարցրը կարգավորել։ Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եկան, մենք խոսեցինք այն մասին, որ բովանդակային հարցերի մասին խոսելուց առաջ պետք է կարգավորվեն հումանիտար խնդիրները․ գերիների հարց, որոնողական աշխատանքներ, որովհետեւ այս պայմաններում, երբ հումանիտար խնդիրներ կան, բանակցությունները վերսկսելը շատ դժվար կլինի, իսկ կարգավիճակի մասին տեսլականը ես շաադրել եմ իմ Ճանապարհային քարտեզի առաջին կետում։
Մենք բոլոր հարցերը, որոնք կարեւոր են Արցախի բնականոնե կենսագործունեության համար, պետք է բարձրացնենք, ասել է Փաշինյանը, պատասխանեով հարցին՝ բարձրացնելո՞ւ է Հադրութի եւ Ադրբեջանի վերահսկողութան տակ անցած ԼՂԻՄ մյուս հատվածների թեման բանակցությունների ժամանակ։





























