Արհեստական բանականությունն առաջին անգամ փոխարինել է երկրորդ օդաչուին ԱՄՆ ՌՕՈւ U-2 Dragon Lady հետախույզ ինքնաթիռում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թռիչքը, որը ՌՕՈւ-ն անվանել է «կարեւոր նշաձող» եւ «մեծ առաջընթաց թվային դարաշրջանում ազգային պաշտպանության ոլորտում», անցկացվել է երեքշաբթի: «Դեկտեմբերի 15-ին առաջին անգամ արհեստական բանականությունն օգտագործվել է անձնակազմի անդամի կարգավիճակում ռազմական ինքնաթիռում»,-ասվում է ՌՕՈւ մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Արհեստական բանականության ալգորիթմը, հայտնի որպես՝ ARTUµ, մշակվել է ԱՄՆ ՌՕՈւ գիտնականների կողմից: Հայտարարության մեջ ասվում ,է որ արհեստական բանականության համակարգը «սովորել է իրականացնել թռիչքի ժամանակ որոշ խնդիրներ, որոնք հակառակ դեպքում պետք է իրականացներ երկրորդ օդաչուն»: Այսպես, փորձնական թռիչքի ժամանակ ARTUµ ալգորիթմը «պատասխանատու է եղել հայտնաբերման միջոցների եւ տակտիկական նավիգացիոն համակարգի կիրառման համար»:





























