Գնաճն Իրանում անցած իրանական ամսում (ապրիլի 20-մայիսի 22) կազմել է 0.2 տոկոս` հասնելով 14.2 տոկոս ընդհանուր մակարդակին:

Այդ մասին, ըստ IRIB News-ի, հաղորդել է Իրանի Կենտրոնական բանկը;

Որոշ փորձագետների կարծիքով` գների աճը կապված է նրա հետ, որ կառավարությունը վերացրել է պարենի եւ վառելիքի սուբսիդիաները:

Սուբսիդիաներից հրաժարման առաջին փուլը սկսվել է 2010 թ. դեկտեմբերին: Այդ ընթացքում վերացվել են սուբսիդիաները սննդի, բենզինի, էլեկտրաէներգիայի եւ բնական գազի նկատմաբ` մոտ 20 մլրդ դոլարի չափով: