Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը hունիսի 2-ի թիվ 158Ա որոշմամբ «Համահայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել է բանկային գործունեության լիցենզիա: Այդ մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերից:
Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը 100 մլն դոլար է, որից 20 մլն տրամադրվել է պետության կողմից, իսկ մնացածը կլրացվի միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ այլ մասնավոր աղբյուրներից: Հիմնադիրները կդառնան Հայաստանի կառավարությունը՝ մասնակցության 20 տոկոս չափաբաժնով, առաջատար ֆինանսական կազմակերպություններ ու մասնավոր ներդրողներ:
Համահայկական բանկի նպատակը կլինի աջակցել հայության ուժեղ, մրցունակ ու գիտության վրա հենված ներուժի ձեւավորմանը, որը կուղղվի համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը:



























