Կարճ բնորոշելով Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները` կարելի է ասել` երաշխիքներ հավասարակշռված քաղաքականության դիմաց: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի հայտնի իրանագետ Կարինե Գեւորգյանը:

Մեկնաբանելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի առաջիկա այցը Երեւան` փորձագետը կարծիք հայտնեց, որ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ «ժամացույցների ստուգման» անհրաժեշտություն է առաջացել:

Ընդհանուր առմամբ` երկու երկրների միջեւ հարաբերությունները Իրանի կողմից երաշխիքներն են Հայաստանի հավասարակշռված քաղաքականության դիմաց:  Պատասխանելով հարցին, թե որ երաշխիքների մասին է խոսքը, փորձագետը նշեց, որ դրանք կարող են լինել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական երաշխիքներ: