Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները թշնամիներին հաղթելու համար, հաղորդում է Tasnim-ը:

«Մեր տիրապետության ներքո գտնվող միջոցները եզակի են»,-ընդգծել է նա:

ԻՀՊԿ հրամանատարը նաեւ խորհուրդ է տվել երկրի թշնամիներին «հրաժարվել իրենց կեղտոտ երազանքներից» եւ «հեռու մնալ իրանցի ժողովրդից»:

Նա ընդգծել է, որ բոլոր թշնամական ձգտումները պարտություն են կրել՝ նշելով, որ տապալվել է նաեւ առավելագույն ճնշման քաղաքականությունը, որի նպատակն էր պահպանել երկիրը ռազմական ուժի կուտակումից:

Սալամին նաեւ դատապարտել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը՝ նշելով, որ այդպիսի գործողությունները չեն կարող հետ պահել երկիրը գիտական առաջընթացից: