Google որոնման համակարգի օգտատերերն ուշադրություն են դարձրել հանրահայտ արտահայտության թարգմանության անսովոր տարբերակի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսպես՝ եթե տեքստի տողում անգլերեն գրվի «Thank you, Mr President» («Շնորհակալություն, պարոն նախագահ» - խմբ.), ապա ծառայությունը դա կթարգմանի՝ «Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրովիչ»:
Թարգմանության նման տարբերակն արդիական է միայն մեծատառերը եւ կետադրությունը պահպանելու դեպքում: Մնացյալ դեպքերում արտահայտությունը թարգմանվելու է բառացի:
«Թարգմանության դժվարությունները» հայտնաբերվել են Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսից հետո մի քանի ժամ անց: Google-ից դեռեւս ոչ մի կերպ չեն մեկնաբանել օգտատերերի «գյուտը»:





























