Հայաստանի մայրաքաղաքում հունիսի 4-ին միջոցառում կանցկացվի՝ նվիրված հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին որոշման խրախուսմանը։ Ակցիան կազմակերպված է «Կանաչաստան» հասարակական կազմակերպության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից։
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Կանաչաստան» հ/կ-ից, ակցիայի շրջանակներում մասնակիցները կայցելեն երեւանյան սրճարաններ, ռեստորաններ, բարեր եւ հասարակական այլ վայրեր։
Ակցիային կմասնակցեն 100 երիտասարդներ, ովքեր հունիսի 4-ին ժամը 16։00-ին կհավաքվեն Առնո Բաբաջանյանի արձանի մոտ։
Նշենք, որ հասարակական վայրերում ծխելն արգելելու առաջին ակցիան տեղի էր ունեցել մայիսի 25-ին։



























