Իսրայելի Աշդոդ քաղաքի դատարանը պատժել է Վրաստանից հայրենադարձված
երթուղային տաքսու վարորդին, ով կոպտել է կույր ուղեւորուհուն։ Բացի այդ, նա երեք ամսով կզրկվի վարորդական իրավունքից եւ 4 հազար շեկելի չափով տուգանք կվճարի, ինչպես նաեւ 3 հազար շեկել՝ ի օգուտ պետության։
Միջադեպը մի քանի ամիս առաջ տեղի է ունեցել Աշդոդ քաղաքում։ Կույր կինը շան հետ կանգնեցրել է երթուղային տաքսին։ Վարորդը խաբել է նրան՝ ասելով, որ ազատ տեղ չունի, բայց կիսադատարկ մեքենայի ուղեւորները կնոջն օգնել են նստել երթուղայի տաքսի, հայտնում է IzRus-ը։
Վարորդն ասել է, որ պարտավոր չէ տանել կնոջը, եւ նա լավ կանի՝ ավտոբուսով երթեւեկի։
Երբ կինը պահանջել է ասել իր անունը եւ աշխատանքային համարը, վարորդը կնոջը «հիմար բթամիտ» է անվանել։ Իջնելով մեքենայից՝ կինը ոստիկանություն բողոք է ներկայացրել։




























