Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ էմտցրել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, որի համաձայն Թբիլիսիում շրջակայքը աղտոտելու համար տուգանքներ են նշանակվում:
Հետիոտնի կողմից փողոցն աղտոտելու, ինչպես նաեւ մեքենայի սալոնից աղբ դուրս նետելու համար, կազմում է 50 լարի: Ճանապարհներին, լճերում, այգիներում, զբոսայգիներում, գազոններում, բակերում, սպորտային հրապարակներում, ավտոկանգառներում շինարարական եւ կենցաղային աղբ լցնելը պատժվում է հազար լարի տուգանքով: Նույն արարքը կրկնվելու դեպքում ֆիզիկական անձանց համար տուգանքը կազմում է 500 լարի, իսկ իրավաբանական անձանց համար` մինչեւ 3 հազար լարի, հաղորդում է «Գռուզիա online»-ը:



























