Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են աղջիկ սքինհեդի, ով շուրջ 3 տարի գտնվել է հետախուզման մեջ` ազգային հողի վրա սպանությունների համար, հաղորդում է Մոսկվայի միջռեգիոնալ ետաքննչական վարչությունը:

Հետաքննության վարկածով, Մոսկվայի 21-ամյա բնակչուհի Դարյա Տիխանովան եւ նրա 6 ծանոթներ պատկանում են սքինհեդ-նացիստների արմատական երիտասարդական շարժմանը: 2007-ի հունիսին Դարյան իր այլ հանցակիցների հետ միասին, «Օրուդեւո-Մոսկվա» էլեկտրագնացքում մոտեցել են երկու անծանոթ դաղստանցիների եւ սկսել են դանակահարել նրանց: Ինքը` Տիխանովան դատարկ շշով հարվածել է տղամարդկանցից մեկի գլխին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Տիխանովային խմբակային սպանության մեղադրանք է առաջադրվել` ազգային թշնամանքի հողի վրա: Այդ հոդվածով առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է: