Հայաստանը շարունակում է բանջարեղենի եւ պտղի արտահանումը ռուսաստանյան շուկա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է. «Ի պատասխան հայաստանյան զանգվածային որոշ լրատվամիջոցներում տեղ գտած լրատվության, թե Ռուսաստանը ԵՄ երկրներից բանջարեղենի ներկրմանը զուգահեռ ժամանակավորապես արգելել է նաեւ հայաստանյան գյուղմթերքների ներկրումը Ռուսաստան, ուզում ենք տեղեկացնել, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանը շարունակում է բանջարեղենի եւ պտղի արտահանումը ռուսաստանյան շուկա: Այս առումով արտահանողները անհանգստության առիթ չպետք է ունենան»: