Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության դրույթների կատարումը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է տարածաշրջանի ընթացիկ վիճակը, հակամարտության կարգավորումն ու եռակողմ հայտարարության դրույթների կատարումը: Զրուցակիցները նշել են, որ Ղարաբաղում իրավիճակը մնում է կայուն: Բացի այդ, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել անվտանգության ոլորտում Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցության հարցերին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչեւ Բաքու այցը Բորտնիկովն ուրբաթ այցելել է նաեւ Երեւան: