Պատերազմում զոհված հայորդիների հիշատակի երթի հազարավոր մասնակիցներն այսօր Գարեգին Նժդեհի հրապարակից ոտքով գնացին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ վառվող ջահերը ձեռքերին (ֆոտոռեպորտաժ)։
Ամբողջ ճանապարհին կարդում էին նահատակների անունները։ Եռաբլուրի պանթեոնում երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը, որից հետո քահանաները հոգեհանգստյան կարգ մատուցեցին, ապա քաղաքացիները վառվող ջահերը դրեցին զոհերի շիրիմներին։





























