ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ստորագրել է Կոնգրեսի ընդունած գոյություն ունեցող դաշնային ֆոնդերի գործողության ժամկետը երկու օրով երկարաձգելու մասին օրենքը՝ խուսափելու համար կառավարության գործունեության դադարեցումից, մինչ օրենսդիրները բանակցություններ են վարում համավարակի հետ կապված 900 մլրդ դոլարի օգնության մասին օրինագծի շուրջ եւ 1,4 տրլն դոլարի ծախսերի կառավարական փաթեթի շրջանակում, հայտնում է Reuters-ը: 

Որոշ բանավեճերից հետո եւ կառավարական ֆինանսավորման գործողության ժամկետը լրանալուց մի քանի ժամ առաջ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը Կոնգրեսի ղեկավարներին ավելի շատ ժամանակ են տրամադրել COVID-19-ի հետ կապված օգնության մասին օրինագծի մշակման համար:

Թրամփը օրենքի նախագիծը ստորագրել է ուրբաթ երեկոյան, հայտնել են Սպիտակ տանից: