Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան տուգանվել է 2,5 մլն պեսոյով (մոտ 3,5 հազար դոլար) հանրային վայրում դիմակային ռեժիմի խախտման պատճառով: Այս մասին հայտնում է Վալպարաիսոյի տարածաշրջանի առողջապահության նախարարությունը իր թվիթերյան էջում՝ նշելով, որ պետության ղեկավարն ինքն է հայտնել խախտման մասին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ երկրում մեծ արձագանք էր առաջացրել համացանցում կադրի հայտնվելը, որում Չիլիի նախագահը անծանոթ աղջկա հետ ծովափին սելֆիի համար կեցվածք է ընդունում առանց դիմակի:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Չիլիում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 581 135 դեպք: Մահացել է 16 051 պացիենտ:





























