Իրանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների նոր ռաունդը պտուղներ է տվել. երկրում չկան «կարմիր գոտիներ» հայտարարված քաղաքներ, ասել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը: 

Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբում ելույթ ունենալիս Ռոհանին նշել է, որ վիճակագրության համաձայն՝ մտցված սահմանափակումները եւ բնակիչների կողմից կանոնների պահպանումը արդյունք են ունեցել:

Նա շեշտել է, որ երկրում վերջին օրերին ոչ մի քաղաք չի հայտարարվել «կարմիր գոտի»:

Իրանի նախագահը նաեւ երկրի բնակիչներին խորհուրդ է տվել շարունակել խուսափել բազմամարդ հավաքներից, հետեւել համավարակի պատճառով սահմանված կանոններին եւ առաջիկա տոները նշել առցանց ռեժիմում: