Ռուս քաղաքական գործիչներն ու փորձագետները մեկնաբանել են Պետդեպի որոշումը Վլադիվոստոկում եւ Եկատերինբուրգում ԱՄՆ հյուպատոսությունները փակելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Դաշնության Խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովն անվանել է այդ որոշումը քաղաքական:

«3.2 միլիոն դոլարի չափով տնտեսումը ծիծաղելի է»,-գրել է նա թելեգրամյան ալիքում: Պատգամավորի կարծիքով՝ Վաշինգտոնն իսկապես խնդիրներ ունի տնտեսության հետ, սակայն ոչ այն աստիճան, որ փակի հյուպատոսությունը:

Բացի այդ, սենատորը տեսել է դիվանագիտական ներկայացուցչությունները փակելու մեջ երկրների միջեւ հարաբերությունները խզելու նշաններ եւ Նահանգների անցումը Ռուսաստանի հետ «սառցե պատերազմի»:

Պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոգեվարքի մեջ է: Այդ մասին, պատգամավորի խոսքով, վկայում են ոչ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների փակումը, այլ նաեւ պետդեպի կողմից Ռուսաստանին ԱՄՆ թշնամիների ցանկին ավելացնելը:

«Ագրեսիվ քաղաքականությունը հրահրում է ոչ թե Մոսկվան, այլ Վաշինգտոնից այդպիսի պարոնները»,-գրել է խորհրդարանականը թվիթերում:

ԱՄՆ գիտական ուղղվածության ինստիտուտի ղեկավար Վիկտոր Սուպյանն, իր հերթին, կարծիք է հայտնել, որ ամերիկացիներն իրենց որոշմամբ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը սերտ դիվանագիտական երկխոսության մեջ:

«Հյուպատոսությունների փակումը պարզապես հենց այդ վիճակի ցուցանիշն է: Ոչինչ առանձնահատուկ չեմ տեսնում, քանի որ պատասխան միջոցները՝ մեր հյուպատություններն Ամերիկայում փակելը, նրանք չեն պահանջել Ռուսաստանից»,-ասել է փորձագետը:

Սուպյանը համոզված է, որ Ռուսաստանը չի դիմի հայելային միջոցների, քանի որ նրան պետք են հյուպատոսություններն ԱՄՆ-ում: Փորձագետի կարծիքով՝ դա պարզապես նպատակահարմար չէ:

Կրեմլում գնահատել են ԱՄՆ երկու հյուպատոսությունները փակելու հնարավոր հետեւանքները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Վլադիվոստոկում ամերիկյան գլխավոր հյուպատոսությունը փակելու եւ Եկատերինբուրգում դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը դադարեցնելու որոշման մասին: Պետդեպից բացատրել են, որ պետք է ապահովել ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների գործողությունների անվտանգությունը: Նշվում է, որ Նահանգներում ռուսական ներկայացուցչությունների շուրջ որեւէ գործողություն չի նախատեսվում: